Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը գործարանների փակումն ու աշխատողների հեռացումն անվանել է «շատ լուրջ մեղք»

Հռոմի պապը գործարանների փակումն ու աշխատողների հեռացումն անվանել է «շատ լուրջ մեղք»
16.03.2017 | 18:33

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գործարանների փակումն ու աշխատողների հեռացումն անվանել է «շատ լուրջ մեղք»՝ փոխանցում է BBC-ին: «Ցանկացած մեկը, ով տնտեսական մեքենայությունների կամ գործարքների օգնությամբ, որոնք այնքան էլ թափանցիկ չեն, փակում է գործարանները և ընկերություններն ու խլում աշխատանքը մարդկանցից, շատ լուրջ մեղք է գործում»,- հայտարարել է նա։

Պապին անհանգստացնում է իրավիճակը Sky հեռուստաալիքի իտալական մասնաճյուղում, որտեղ լուրջ կրճատումներ են։ «Աշխատանքը մեզ տալիս է սեփական արժանապատվության զգացում։ Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում մարդկանց համար, պետք է անեն ամեն ինչ, որ յուրաքանչյուր կին և տղամարդ կարողանա աշխատել և քայլել՝ գլուխը բարձր պահած, նայել մարդկանց աչքերին սեփական արժանապատվության զգացումով»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ